2014 թ-ը ամենատաք տարին էր. օդերևութաբաններ
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հաշվետվությունում նշվում է, որ ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում 2014 թվականը ամենատաք տարին է եղել:
Հաշվետվության տվյալներն այդպիսով հաստատում են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գլոբալ տաքացման միտումները: Նշենք, որ, 15 ամենատաք տարիներից 14-ը եղել են 21-րդ դարում:
Եվրոպայի 19 երկրներում, Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում, Եվրասիայի արևելյան շրջաններում, ինչպես նաև համարյա ողջ Աֆրիկայում գրանցվել են ջերմաստիճանի ռեկորդներ: