Ռուսաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են 13%-ով
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների 13% անկում է գրանցվել՝ կազմելով 106,1 մլն դոլար:
Նշված ժամանակահատվածում ռուսական շուկա արտահանված ապրանքների ծավալը կրճատվել է 2,8 անգամ՝ կազմելով 15,6 մլն դոլար: Ծառայությունը դա պայմանավորել է հիմնականում ռուբլու արժեզրկման հանգամանքով: Միայն գինու արտահանումը Ռուսաստան նվազել է 6,8 անգամ:
Ընդհանուր հաշվով՝ երկու երկրների միջև արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 1,43 մլրդ դոլար՝ 8,6%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից: