2 տիպի փաստաթուղթ է ընդունվելու՝ պատգամավորի բացակայությունը հարգելի համարելու համար. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, անցյալ ուրբաթ Աժ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Գ.Սահակյանը հայտարարել է, որ այսուհետ 2 տիպի փաստաթուղթ է ընդունվելու պատգամավորի բացակայությունը հարգելի համարելու համար:
Աժ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հայտնել է, որ խոսքը բժշկի տեղեկանքի և Աժ-ի ուղարկած գործուղման մասին է: Մնացած բոլոր դեպքերում բացակայությունները իմպերատիվ կերպով համարվելու են անհարգելի: Ավելին մեր տեղեկություններով, խորհրդարանը նախատեսում է շատ կարճ ժամկետում Աժ կանոնակարգ օրենքում կատարել փոփոխություն և այն դրույթը, ըստ որի Աժ նախագահը կարող է իր հայեցողությամբ որոշել այս կամ այն պատգամավորի բացակայությունը հարգելի է կամ ոչ հարգելի, ամբողջապես հանվելու է և իմպերատիվ արձանագրում է արվելու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։