Դոնեցկի շրջանում հակամարտությունների ընթացքում վնասվել է ավելի քան 480 ուսումնական հաստատություն
Դոնեցկի ժողովրդական հանրապետության կրթության նախարար Իգոր Կոստենոկը հայտնել է, որ ավելի քան 480 ուսումնական հաստատություններ վնասվել են ռազմական գործողությունների հետևանքով:
Նա նաև նշել է, որ այդ թիվը կարող է տատանվել: Միայն Դոնեցկ քաղաքում 187 ուսումնական հաստատություն է վնասվել, նրանցից 99-ը հանրակրթական դպրոցներ են, իսկ 20-ը այնպես են վնասվել, որ լուրջ վերանորոգման կարիք ունեն:
ԴԺՀ կրթության նախարաը նշել է, որ ներկայումս բարեբախտաբար Դոնեցկի բոլոր դպրոցները գործում են: