Ռուսաստանում հնագետները հայտնաբերել են նավթով լցված սափոր
ՌԴ Կալուժսկի երկարամասում՝ Իլյիչեւկա գյուղի տարածքում անցկացվող պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են նավթով լի սափոր: Դա ապացուցում է, որ Սեւ Ծովի շրջակայքում նավթի առեւտրով զբաղվել են դեռեւս Ք.ա. V դարում:
2,5 հազար տարում մոտ կես մետրանոց սափորի պարունակությունը վերածվել է կարծր զանգվածի: Այն, ամենայն հավանակությամբ, ձեռք է բերվել մոտակա նավթի հանքից: Հավանաբար, նավթը վաճառվել է Հունաստանում եւ շրջակա այլ երկրներում:
Հնագետների խոսքով՝ այդ ժամանակներում նավթն օգտագործել են հիմնականում կանթեղներով լուսավորության համար: