«Միացյալ ազգային շարժում»-ը կեղծել է բողոքի ակցիայի մասնակիցների իրական թիվը. Իվանիշվիլի
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ժողովրդավարական է համարել ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիան երկրի իշխանությունների կողմից արտոնելու որոշումը:
Վերջինս, սակայն, նշել է, որ ակցիայի մասնակիցների թիվը ոչ թե 50,000 է եղել, ինչպես ներկայսցրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, այլ 5000-7000 մարդ:
«Հավաքելով 5-7 հազար մարդու՝ «Ազգային շարժում»-ը ցույց տվեց, որ դեռ կենդանի է: Նրանք ստոր կերպով և առանց հիմնապատճառի պահանջեցին կառավարության հրաժարականը, որին ընտրել է ժողովուրդը»,-ասել է Իվանիշվիլին: