211652_close_icon

Հնդկաստանն ու Չինաստանը քննարկում են Հիմալայների սահմանային շրջանների հարցը

views-count1292 դիտում article-date 12:27 23-03-2015
Հնդկաստանի և Չինաստանի միջև Նյու Դելի քաղաքում մեկնարկել են Հիմալայների սահմանային վիճելի հատվածների խնդրի լուծման համար հերթական բանակցությունները: Երկու կողմերի միջև այս հարցով վարչապետ Նարենդա Մոնդիի պաշտոնավարման ընթացքում առաջին քննարկումներն են: Ի դեպ՝ այս բանակցությունները նախորդում են մայիսին Հնդկաստանի կառավարության ղեկավարի Պեկին այցին: Նշենք, որ Չինաստանն ու Հնդկաստանը 1962թ-ից վիճարկում են մի քանի Հիմալայների սահմանային շրջանների պատկանելիության հարցը:

Նմանատիպ նյութեր