879 դիտում
13:39 23-03-2015
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահի հետ
Մարտի 21-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:
Դեսպան Փոլադյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահին փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհակալական նամակը՝ մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստ գումարելու, այդ ծանր հանցագործությունը դատապարտելու և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու վերաբերյալ:
Նամակում ՀՀ ԱԺ խոսնակը առանձնակի երախտագիտություն է հայտնել «Սիրիայի ժողովրդին, որն իր դռները բացեց և ապաստան տվեց Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին: Սիրիայի ժողովրդի և նրա առաջնորդների մարդասիրական վերաբերմունքը մշտապես հիշվում է և բարձր է գնահատվում հայ ժողովրդի կողմից»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակում:
Զրույցի ընթացքում Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամը հերթական անգամ անդրադարձ կատարեց Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը` միաժամանակ միջազգային հանրությանը կոչ անելով անհապաղ դատապարտել մարդկության դեմ իրականացված անասելի ծանր այդ հանցագործությունը: Իր հերթին Դեսպան Փոլադյանը զրուցակցին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները:
Քննարկվեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրներ:
Նմանատիպ նյութեր
1176 դիտում
20:20 14-01-2016
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի հետ
1023 դիտում
22:48 08-04-2015
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի մշակույթի նախարարի հետ
1418 դիտում
20:33 10-02-2015
Դեսպան Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի հետ
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
754 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
610 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին