Բոտսվանայում քննարկելու են փղերին որսագողերից պաշտպանելու խնդիրը
                        Հարավային Աֆրիկայում գտնվող Բոտսվանայում ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ քննարկելու են փղերին որսագողերից պաշտպանելու խնդիրը: Ըստ փորձագետների՝ աֆրիկյան փղերը երկրի երեսից կարող են ոչնչանալ, քանի որ որսագողության ծավալները վերջին տարիների ընթացքում զգալի գերազանցում են կենդանիների ծնելիության մակարդակը: 
Ըստ Վայրի բնության համաշխարհային ֆոնդի՝ այդ խնդիրը հատկապես սուր է Կենտրոնական Աֆրիկայում, ուր վերջին 10 տարվա ընթացքում փղերի ընդհանուր թիվը կրճատվել է 60%-ով: 
Նշենք, որ փղոսկրի վաճառքն արգելվել է դեռևս 1989-ից: Սակայն հանցագործ խմբավորումները փղոսկրն իրացնում են  անօրինական շուկայում: Այդ անօրինական ապրանքի մեծ մասը ուղարկվում է Չինաստան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

