Զիմբաբվեի ազգային պարկը վաճառում է փղերին
Զիմբաբվեի խոշորագույն ազգային պարկը ֆինանսական խնդիրների պատճառով վաճառում է փղերին:
Պարկը ստիպված է կրճատել բնապահպանությանն ուղղված ֆինանսական միջոցները: Մինչդեռ մի քանի փղերի վաճառքից ստացված հասույթը կօգնի պարկի աշխատանքը բնականոն հունի մեջ պահելուն: Տարեկան պարկը 2,3 միլիոն դոլար է ծախսում:
Ներկա պահին վաճառքի է հանվել 62 փիղ: Յուրաքանչյուր կենդանին, կախված տարիքից, արժե 40-60 հազար դոլար: