Ուկրաինայում ավտովթար է տեղի ունեցել. կա 14 տուժած
Ուկրանայի Կիևյան շրջանում բախվել են ավտոբուսը և մարդատար ավտոմեքենան: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ տեղեկությունների՝ Բրովարի քաղաքում բախվել են Daewoo Lanos մակնիշի ավտոմեքենան և I-VAN մակնիշի ավտոբուսը: Բախումից հետո ավտոբուսը կամրջից ցած է գլորվել: Վթարի հետևանքով երթուղայինի 12 ուղևորները և 2 վարորդները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: