211652_close_icon
views-count1200 դիտում article-date 13:10 22-03-2015

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է "Արարատի ստորոտին" մեդիաֆորումի մասնակիցներին

Մարտի 21-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է "Արարատի ստորոտին" մեդիաֆորումի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարն անդրադարձել է Արցախի բանակի ստեղծման պատմությանը, շփման գոտում տեղ գտած վերջին զարգացումներին և բանակի ձեռնարկած գործողություններին: Այնուհետև Մովսես Հակոբյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին առաջնագծում տիրող իրադրությանը, հրադադարի դեպքերի խախտման հաճախականությունը, բանակի սպառազինությանն ու խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր