211652_close_icon

Պուտինն առաջարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժույթային միություն ստեղծելու վերաբերյալ բանակցություններ սկսել

views-count1480 դիտում article-date 13:02 21-03-2015
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միություն ստեղծելու վերաբերյալ բանակցություններ սկսել: Պուտինն ընդգծել է, որ ուս ուսի աշխատելով ավելի հեշտ է արձագանքել արտաքին ֆինանսական, տնտեսական սպառնալիքներին, պաշտպանել ընդհանուր շուկան: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել է, որ 3 երկրների ղեկավարները կհանդիպեն մայիսի 8-ին Մոսկվայում` այն հարցերի մանրամասն քննարկման համար, որոնք քննարկվել են Աստանայում: Ի դեպ, Կրեմլի ղեկավարը հանդիպման ընթացքում հաջողություն է մաղթել Նուրսուլթան Նազարբաևին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում և աջակցության խոսքեր հղել իր գործընկերոջը:

Նմանատիպ նյութեր