«Էբոլա»-ի նոր բռնկում՝ Գվինեայում
Գվինեայում «Էբոլա» վիրուսի նոր բռնկում է արձանագրվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեկ օրում աֆրիկյան երկրում վարակման 21 դեպք է գրանցվել: Նախկինում ցուցանիշն 8 էր:
Վարակվածների թվում են ոչ միայն քաղաքացիներ, այլեւ երեք բժիշկներ: Բնակիչները բողոքում են, որ տեղեկացված չեն վիրուսից պաշտպանվելու միջոցների մասին: Իշխանությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել՝ մահաբեր վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Այլ մանրամասները՝ տեսանյութում: