Գվինեայում թաքցնում են «Էբոլա»-ով վարակվածության դեպքերը
Գվինեայի շատ բնակիչներ շարունակում են թաքցնել «Էբոլա»-ով վարակվելու դեպքերը: Նրանք իշխանություններից թաքցնում են իրենց հիվանդ հարազատներին, ինչը մեծացնում է վիրուսի տարածվելու հավանականությունը:
Հիշեցնենք, որ «Էբոլա»-ի առաջին զոհը մեկ տարի առաջ մահացած 2-ամյա երեխան էր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` վիրուսի զոհ է դարձել արդեն 7,5 հազար մարդ: