Երևան-Մեղրի հատվածի 207-237 կմ-ում առկա է մառախուղ՝ տեսանելիությունը մինչև 50մ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:[/color]
Մ-2 միջպետական ավտոճանապարհի [color=#CC0000]Երևան-Մեղրի հատվածի 207-237 կմ-ում առկա է մառախուղ[/color]՝ տեսանելիությունը մինչև 50մ:
Ձյուն է տեղում Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում և Ապարան քաղաքում:
[color=#CC0000]Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: