211652_close_icon
views-count18040 դիտում article-date 17:10 20-03-2015

Խոշոր ավտովթար Վանաձոր քաղաքում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու Mercedes-ը. կա 8 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոոու մարզում; Ժամը 12:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի խճուղի թիվ 60 շենքի դիմաց ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Տարոնի ոստիկանության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Պարզվել է, որ նշված խճուղում բախվել են Վանաձոր քաղաքի Վարդանանց 120 շենքի բնակիչ, 43-ամյա Համլետ Թորոսյանի վարած ГАЗель 32 213 մակնիշի 0508 Լ համարանիշի և Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Նիկողոսյանի վարած Mercedes Vito մակնիշի 88 CC 084 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ 51-ամյա Կարինե Գիգոլյանը, 45-ամյա Նազիկ Ավետիսյանը, 52-ամյա Հասմիկ Մանուկյանը, 75-ամյա Սուսան Սարգսյանը, ինչպես նաև Mercedes-ի ուղևորներ՝ 52-ամյա Արուսյակ Նիկողոսյանը, 51-ամյա Քնարիկ Նիկողոսյանը, և 46-ամյա Զարուհի Նիկողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Արման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ГАЗель-ը հաշվառված է «Բոքոնիկ» ՍՊԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է Վանաձոր քաղաքում գործող թիվ 3 երթուղին: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր