211652_close_icon
views-count728 դիտում article-date 16:35 20-03-2015

Ֆրանսերեն կրթական ռեսուրսներն այսուհետ հասանելի կլինեն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ֆրանսիական TV5 Monde ֆրանկոֆոն հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերենի ուսուցման խնդիրներին, ինչպես նաև քննարկվել են Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության անդամ երկրների նախարարների՝ առաջիկայում կայանալիք համաժողովին վերաբերող հարցեր: TV5 Monde ֆրանկոֆոն հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկին նախարարին է ներկայացրել հեռուստաընկերության էլեկտրոնային կրթական ռեսուրսները, որոնք կարող են անվճար հասանելի լինել նաև հայ դպրոցականների համար: Նախարար Ա.Աշոտյանը շեշտել է, որ հայ-ֆրանսիական պատմամշակութային բարեկամությունն ու հոգևոր կապերն ամուր հիմքեր են ապահովում, որպեսզի ֆրանսերենը դառնա Հայաստանում լայն տարածում ունեցող և ուսուցանվող օտար լեզուներից մեկը՝ միաժամանակ ընդգծելով, որ նման ռեսուրսների հասանելիության ապահովումը ևս կնպաստի ֆրանսերենի հանրայնացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ֆրանսերենի դասավանդման ժամանակակից միջոցների և նորագույն տեխնոլոգիաներով ուսուցիչների վերապատրաստման գործընթացին:

Նմանատիպ նյութեր