Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են գլխավոր ու երկրորդական փողոցների փոսերի վերացման աշխատանքները
Մարտի սկզբից մայրաքաղաքում մեկնարկել են ճանապարհների փոսերի վերացման աշխատանքները: Երկու փուլով իրականացվող գործընթացը ներառելու է Երևանի բոլոր վարչական շրջանները: Այժմ 4 կազմակերպություններ աշխատում են իրենց կողմից նախորդ տարիներին ասֆալտապատած այն փողոցներում, որտեղ ի հայտ են եկել որոշակի թերություններ, որոնք պայմանագրով սահմանված կարգով տվյալ ճանապարհաշինարարները պարտավոր են վերացնել սեփական միջոցներով:
Զուգահեռաբար, մեկ այլ կազմակերպություն նախապես գույքագրված փողոցների ցանկի հիման վրա իրականացնում է փոսերի վերացման 2015 թվականի ծրագրի գարնանային փուլը: Տարեկան ծրագրի ավարտ է սահմանվել նոյեմբերի 30-ը: