211652_close_icon
views-count1137 դիտում article-date 16:43 20-03-2015

Կինը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Կորյունի փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Մարինա Ս.-ն, որը մարտի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր