211652_close_icon

Տուժողը բռնել է կողոպտչին

views-count1267 դիտում article-date 12:39 20-03-2015
Մարտի 18-ին, ժամը 12.30-ին, Թաիրով գյուղի բնակիչ Մովսես Բ.-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ապակին կոտրելով՝ սրահից գողացել են ձայնարկիչի շարժական էկրանը և ինքը բռնել է հանցագործին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հանցանքը կատարել է ՌԴ քաղաքացի, 1995 թ. ծնված Եգոր Պ.-վ` սեփականատիրոջը պատճառելով 190.000 դրամի նյութական վնաս: Եգոր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր