211652_close_icon

Երկժամյա մարտ Գյուլիստանի մոտակայքում. ոչնչացվել է հակառակորդի նախահարձակ դիվերսիոն ջոկատը. տեսանյութ

views-count25465 դիտում article-date 12:21 20-03-2015
Ըստ Արցախի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել Արցախի հյուսիսային, Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մարտը տևել է գրեթե 2 ժամ: Պաշտպանության բանակի դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին նահանջել և փախուստի դիմել: Արցախյան ստորաբաժանումները հետապնդել են ու ամբողջությամբ ոչնչացրել են հակառակորդին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են զինծառայողներ 19-ամյա Հակոբ Գագիկի Խաչատրյանը, 20-ամյա Էդուարդ Գագիկի Հայրապետյանը և 20-ամյա Արշակ Կարենի Հարությունյանը, ևս 4 զինծառայող վիրավորվել է: Նրանք հոսպիտալացվել են: 2-ի վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: Աղբյուրը` [url=http://atv.am/news/?p=1349]ԱՅՍՕՐ PANARMENIAN NEWS[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր