211652_close_icon
views-count1726 դիտում article-date 09:44 20-03-2015

ՍԴ նախագահը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Ժողովուրդ

Ժողովուրդ թերթը գրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի և եկամուտների մասին 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 13 միլիոն 503 հազար դրամ և հազար 440 եվրո: Այդ գումարից 12 միլիոն 498 հազար դրամը Գագիկ Հարությունյանի, որպես ՀՀ ՍԴ նախագահի, ստացած աշխատավարձն է, մնացած գումարը ևս ներկայացված է որպես աշխատավարձին հավասարեցված եկամուտ: ՍԴ նախագահը իր պաշտոնեական գործունեությունից բացի՝ իրավունք ունի զբաղվելու միայն մանկավարժական և գիտական վճարովի աշխատանքով: Ի դեպ, ՍԴ նախագահն իր հայտարարագիրը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել փետրվարի 19-ին, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախորդ տարվա եկամուտների հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր