3433 դիտում
23:45 19-03-2015
«Կոմիտասի հիվանդության մասին շատ բան կիմանանք 2017-ին». 168.am
Նյույորքաբնակ նշանավոր դաշնակահար Շահան Արծրունին ասում է` մեծ ջանքեր է գործադրել` պնդելով, որ Ախթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու մուտքին դրված բացատրական ցուցանակում անգլերեն և թուրքերեն լեզուներով ավելացվի այսօր արդեն առկա «հայկական» բառը։ Նա մեկն է այն արվեստագետներից, որ միացել էր եկեղեցու գագաթին խաչ դնելու արշավին` նամակներ հղելով Թուրքիայի կառավարությանը։ 2010-ին Շահան Արծրունին «Սուրբ Խաչ» եկեղեցու հայտնի պատարագի նախօրեին համերգ ունեցավ Վանում` ներկայացնելով հայկական երաժշտություն։ Իսկ ավելի ուշ` նույն տարվա հոկտեմբերին, Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը «Քարնեգի հոլլ» համերգասրահում կազմակերպեց հայտնի դաշնակահարի համերգը։
Ստամբուլում ծնված և Նյու Յորքում բնակվող երաժիշտը կողմ է հայ-թուրքական երկխոսությանը և վստահ է, որ մշակութային ձեռնարկները և արվեստագետների ելույթներն իրենց նպաստն են բերելու երկու երկրների միջև փակ սահմանների բացմանը. «Ես համոզված եմ, որ սահմանները բացվելու են, երկու երկրների միջև հաստատվելու են դիվանագիտական հարաբերություններ, ու դա տեղի է ունենալու Թայիբ Էրդողանի նախագահության տարիներին։ Նա, լինելով աջակողմյան հայացքների տեր գործիչ, կարո՛ղ է անել այդ գործը, ինչպես ժամանակին Նիքսոնը կարողացավ ճանապարհ բացել դեպի Չինաստան»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Շահան Արծրունին` ավելացնելով, որ ինքը սահմանների հնարավոր բացման մասին համոզմանն է եկել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներից հետո։
«Կարծում եմ, որ երկխոսելն ավելի ճիշտ է, քան` լռելը կամ միմյանց հասցեին անտեղի հայտարարություններ անելը։ Ես ինքս էլ խաբված եմ թուրք ժողովրդից, չեմ ասում, թե ամեն ինչ հարթ է, բայց դրանով հանդերձ` միշտ ուզում եմ երկխոսել, բացել մի դուռ ու բաց թողնել այդ դուռը, որով հնարավոր կլինի ներս մտնել»,- ասաց դաշնակահարը։
Մանրամասները՝ [url=http://168.am/2015/03/19/469051.html]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2666 դիտում
17:06 25-11-2015
Ռ. Հայրապետյան. Պատասխանը, համոզված եմ, չի ուշանա և բոլորս կիմանանք այս «շոուի» իրական կազմակերպիչներին
Այս բաժնից
1294 դիտում
22:19 08-01-2025
Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան. «Ազատություն»
1006 դիտում
22:11 08-01-2025
Քաղաքային պլանավորման հայտնի կոնցեպտներն ու Երևանը. Վիկտոր Մնացականյան
1045 դիտում
21:51 08-01-2025
Ադրբեջանի հետ սահմանին և որևէ «անսովոր տեղաշարժ» չի արձանագրվել․ Հայաստանում ԵՄ առաքելություն