41275 դիտում
15:27 19-03-2015
Լարված իրավիճակ` հայ-ադրբեջանական սահմանին. հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ. հայտնի է նրանց ինքնությունը. ԼՐԱՑՎԱԾ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այսօր լարված իրավիճակ է եղել ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին: Ավելին՝ հայկական կողմը ունի զոհեր:
Զոհերի թիվը եւ նրանց ինքնությունն առայժմ չի հաջողվում ճշտել: Այս պահին լարված իրավիճակ է նաեւ Տավուշի մարզի սահմանային գոտում:
***
Քիչ առաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ [b]Հակոբ Գագիկի Խաչատրյանը[/b](1996թ.), [b]Էդուարդ Գագիկի Հայրապետյանը[/b] (1995թ.) և [b]Արշակ Կարենի Հարությունյանը[/b] (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի այլ մանրամասներ և իրեղեն ապացույցները կներկայացնենք ավելի ուշ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1084 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1363 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ