Վախճանվել է Անգլիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Գորդոն Բենքսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
81 տարեկան հասակում կյանքից հեռացել է Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Գորդոն Բենքսը:
1966թ. աշխարհի չեմպիոնի մոտ 2015թ. դեկտեմբերին քաղցկեղ էր հայտնաբերվել, նա մահացել է այս գիշեր:
IFFHS-ի վարկածով Բենքսը 20-րդ դարի ուժեղագույն դարպասապահների շարքում համարվել է երկրորդը՝ Լև Յաշինից հետո:
Պրոֆեսիոնալ մակարդակով նա հանդես եկել գրեթե 20 տարի (1958-1977), «Լեսթերի» և «Սթոք Սիթիի» կազմում նվաճել Անգլիական լիգայի գավաթը:
1970 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի հարվածից հետո Բենքսի սեյվը ճանաչվել է լավագույնը 20-րդ դարում:
1970 թվականին Բենքսը դարձել է Բրիտանական կայսրության սպա: