6171 դիտում
23:46 19-04-2016
Ինչո՞ւ հենց Ջորջ Գորդոն Նոել Բայրոն
Գորդոն-Բայրոնը երկրորդ անձնանունն է, որը տրվել է նրան մկրտության ժամանակ և համընկնում է մոր օրիորդական ազգանվան հետ։ Բայրոնի հայրը, սակայն, հավակնելով աներոջ շոտլանդական կալվածքներին, օգտագործեց «Գորդոնը» որպես ազգանվան երկրորդ մաս (Բայրոն-Գորդոն)։
Ինքը՝ Ջորջը այդպես էլ երկակի ազգանվամբ գրանցվեց դպրոցում։ 10 տարեկան հասակում, տարեց ազգականներից մեկի մահից հետո Ջորջը դարձավ Անգլիայի պեր և ստացավ «բարոն Բայրոն» կոչումը, որից հետո էլ, ինչպես ընդունված է այդ դասի պերերի մոտ, նրա սովորական գործածական անունը դարձավ «լորդ Բայրոն»-ը, կամ ուղղակի՝ «Բայրոն»-ը։
Հետագայում Բայրոնի զոքանչը պոետին կարողություն կտակեց՝ իր Նոել ազգանունը կրելու պայմանով։
Թագավորական արտոնագրով լորդ Բայրոնին թույլատրված էր բացառության կարգով Նոել ազգանունը կրել կոչումից առաջ, որը և նա անում էր՝ երբեմն ստորագրելով որպես «Նոել-Բայրոն»։
Դրա համար որոշ աղբյուրներում նրա լրիվ անունը կարող է նշված լինել որպես Ջորջ Գորդոն Նոել Բայրոն, չնայած որ միաժամանակ բոլոր այդ անուններով և ազգանուններով նա երբեք չէր ստորագրում։
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
15:50 19-03-2015
Գորդոն Բրաունը գումար է հավաքում 28 միլիոն դպրոցականներին օգնելու համար
2542 դիտում
15:59 12-02-2019
Վախճանվել է Անգլիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Գորդոն Բենքսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7555 դիտում
20:26 03-06-2018
Նոել Լե Գրե. Բենզեմայի համար հավաքականում կարիերան ավարտված է
Այս բաժնից
1684 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը
970 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
1489 դիտում
15:48 10-01-2025
Ուղղակի խոսել են, քաշքշուկ չի եղել. Հակոբ Սիմիդյանը՝ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին