211652_close_icon
views-count1205 դիտում article-date 17:54 19-03-2015

ԵՄ-ի ֆինանսավորմամբ Վայոց ձորում ծրագիր կիրականացվի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՄԱԱԶԿ-ի և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Տեխնիկական աջակցություն Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Սևերին Օմանին: Մարզպետը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցելության համար: Հյուրերը ներկայացրին ծրագիրը, ըստ որի՝ նպատակ է հետապնդվում արտադրողների խմբերի ձևավորման և արժեշղթաների զարգացման, այսինքն՝ արտադրողների խմբերի համար ուսուցում, արտադրանքի ստացում և փաթեթավորում , ինչպես նաև արտահանում: Մարզպետը ներկայացրեց մարզի գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր խնդիրներն ու առկա վիճակը արտադրություններում, իսկ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը ներկայացրեց գյուղացիասկան տնտեսությունների ստեղծման գործընթացն ըստ փուլերի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա գործունեության համար: Մարզպետը հայտնեց ծրագրին աջակցելու իր և համապատասխան կառույցների պատրաստակամության մասին: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիայի կառավարության կողմից:

Նմանատիպ նյութեր