211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 18-ից 19-ը)

views-count922 դիտում article-date 13:10 19-03-2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը: Բացահայտվել է գողության` 25, խարդախության` 10, կողոպուտի և խուլիգանության 2-ական, շորթման, կաշառակերության, յուրացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր