Պենտագոնը հայտնել է «Աշ-Շաբաբ» խմբավորման առաջնորդի մահվան մասին
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ամերիկյան անօդաչու սարքի հարվածից հետո Սոմալիում սպանվել է «Աշ-Շաբաբ» իսլամիստական անջատողական խմբավորման առաջնորդներից Ադնան Գարարը:
Գարարը այն կասկածյալների թվում էր, որ 2013թ-ին Քենիայում հարձակում էին կազմակերպել առևտրի կենտրոնի վրա, որի արդյունքում 67 մարդ էր զոհվել:
Պենտագոնից հայտնել են նաև, որ «Աշ-Շաբաբ»-ում Գարարը Ամերիկայի քաղաքացիների սպանության պատասխանատուն է եղել:
Նշենք, որ «Աշ-Շաբաբ»-ը սերտ կապ ունի «Ալ Կաիդա»-ի հետ և զինված պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ: