ԵՄ-ը Վրաստանի և Ուկրաինայի հետ վիզային համաձայնագրեր կստորագրի մայիսին. ԶԼՄ-ներ
Եվրամիությունը Վրաստանի և Ուկրաինայի հետ վիզային դյուրացված համաձայնագրեր կարող է ստորագրել այս տարվա մայիսին, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը՝ հղում անելով ԵՄ-ի իր աղբյուրներին:
Թերթի փոխանցմամբ՝ ներկա պահին համաձայնագրերը դեռևս վերջնական հստակեցում չունեն, իսկ, ըստ ԵՄ կանոնակարգի, վիզային համաձայնագիր ստորագրելու համար Վրաստանը և Ուկրաինան դեռ պետք է իրականացնեն մի շարք նորամուծություններ: