Իրանի հետ միջուկային հարցով բանակցությունները կարող են վերսկսվել մարտի վերջին
Իրանական միջուկային հարցով բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել մարտի 25-ին կամ 26-ին: Այդ մասին հայտնել է բանակցող կողմերի ներկայացուցիչներից մեկը:
«Չի բացառվում, որ եթե մինչև մարտի 19-ը վերջնական համաձայնագիրը չկնքվի, ապա հաջորդ փուլը կկայանա մարտի 25-26-ին»,-մեջբերում է Tass գործակալությունը աղբյուրի խոսքը:
Բանակցությունների հաջորդ փուլը սկսվելու է ԱՄՆ-ի և Իրանի երկկողմ հանդիպումով, այդ թվում՝ արտգործնախարարների մակարդակով, այնուհետ գործընթացին կմիանան «Վեցյակի» անդամ երկրների ներկայացուցիչները: Ամենայն հավանականությամբ հանդիպումները կանցկացվեն Շվեյցարիայում: