1484 դիտում
11:31 02-04-2015
Ադամ Շիֆը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում 1 ժամ ընթերցելու է Հայոց ցեղասպանության զոհերի անունները
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը ապրիլի 22-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում 1 ժամ կընթերցի 2015 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի անունները: Այդ մասին երեկ հայտարարել է հենց Ա. Շիֆը, գրում է [url=http://asbarez.com/133591/schiff-to-read-names-of-genocide-victims-on-house-floor/]Asbarez[/url]-ը:
Նա կոչ է արել ցեղասպանության զոհերի ժառանգներին ուղարկել իրենց ընտանիքի անդամների անունները, ովքեր զոհ են գացել թուրքական յաթաղանին:
«Ընդամենը 1 ժամվա ընթացքում ես կկարողանամ կարդալ Հայոց ցեղասպանության զոհերի շատ փոքր մասի անունները: Իսկ 1,5 մլն սպանվածների անունները կարդալու համար կպահանջվեն շաբաթներ: Հույս ունեմ, որ դա կօգնի հանրության ուշադրությունը գրավել այդ սարսափելի ոճրագործության վրա: Անունները, որոնք ես ընթերցելու եմ, վերացական չեն, ինչպես թվերը. նրանք եղել են որդի և դուստր, մայր կամ հայր, պապ ու տատ, քեռի կամ հորաքույր, յուրաքանչյուրը՝ մի անգնահատելի կյանք»,-ասել է Շիֆը:
Նշենք, որ նախորդ ամիս Ադամ Շիֆը և ևս 40 կոնգրեսականներ Ներկայացուցիչների պալատ էին ներկայացրել «Հայոց ցեղասպանության արդարության և ճշմարտության» բանաձևի օրինագիծը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հայ-թուրքական հարաբերությունները հիմնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա:
Նմանատիպ նյութեր
1647 դիտում
17:02 20-04-2019
Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը
1171 դիտում
23:32 28-04-2023
ԱՄՆ-ը պետք է ճանաչի Արցախի անկախությունը․ Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչմանը
1411 դիտում
11:51 08-11-2023
Ադամ Շիֆը Արամ Ա Վեհափառին հրավիրել է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով
Այս բաժնից
715 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
811 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
625 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել