Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել
                        Ինդոնեզիայի հարավում 6,2 բալ հզորության երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Կոտա Տարնատե քաղաքից 132 կմ հեռու՝ 53 կմ խորության վրա: 
Հնարավոր ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում, Շրի Լանկայում եւ Հնդկաստանում  ավերիչ երկրաշարժ տեղի էր ունեցել 2004 թվականին: Հազարավոր մարդիկ մահացել էին, տուժել էր մոտ  1 միլիոն բնակիչ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

