Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Երեկ Ինդոնեզիայում գրանցվել է 5,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Նաբիրե քաղաքից 105 կմ հեռավորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիան գտնվում է Երկիր մոլորակի սեյսմաակտիվ գոտում: Այստեղ հաճախ են գրանցվում ստորգետնյա ցնցումներ: