211652_close_icon
views-count31119 դիտում article-date 21:22 18-03-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ժամանել են ՀՀ ՃՈ պետի տեղակալն ու Երևանի ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ՍM 268 համարանիշի և Nissan մակնիշի 50 QA 050 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, սակայն մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կրակը, իսկ գազի արտահոսքը տեղում դադարեցվել է դեպքի վայր ժամանած թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից: Տեղում հրշեջները նաև կատարել են հովացման աշխատանքներ և դադարեցրել Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: Վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: Տեղում շտապօգնության բրիգադը անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել Mercedes-ի վարորդին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի և դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր է ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Տեղում Երևանի ՃՈ աշխատակիցները ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա և նրանց կատարած գործողությունների արդյունքում հնարավոր եղավ խուսափել մի քանի վթարներից, քանի որ հետաքրքրասեր վարորդները «չտեսի» նման կանգնում ու նայում էին վթարը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Նախնական տվյալներով NISSAN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 98.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր