Վեդու ս. Աստվածածին եկեղեցու հավատացյալները եղել են Անիում. լուսանկարներ
Արարատյան հայրապետական թեմի Վեդու ս. Աստվածածին եկեղեցու մի խումբ հավատացյալներ Արալեզի և Փոքր Վեդիի դպրոցների ուսուցիչների ու աշակերտների հետ հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ ուխտի մեկնեցին՝ Անին սահմանից տեսնելու:
Աշակերտները սահմանապահ ռուս զինվորներին ներկայացրին հայոց Անի մայրաքաղաքի պատմությունը, հայրենասիրական երգեր կատարեցին:
Հավատացյալները եղան Երերույքի տաճարում, աղոթեցին առ Աստված: Տեր Հայրը հանգստյան ժամերգություն կատարեց, ապա դիմեց ներկաներին՝ ասելով. «Մենք պետք է աղոթենք Աստծուն ոչ միայն մեզ համար, այլ նաև դիմացինի: Մենք պետք է սիրենք մեր ընկերոջն, ինչպես մեր անձը՝ պահելով Ավետարանի ոսկե կանոնը»:
Ուխտավորներին ուղեկցում էր ռուսական բանակի գնդապետ Կարեն Վարդանյանը, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: