Փարիզի օդանավակայանում առգրավել են հազվագյուտ կրիաներ
Ֆրանսիայի Շարլ Դե Գոլի օդանավակայանում մաքսայիններին հաջողվել է հայտնաբերել եւ առգրավել կրիայի հազվագյուտ տեսակի 170 ձագերի:
Մադագասկարյան կրիաներին փաթաթել էին սկոչով եւ թաքցրել երկհատակ արկղերում: Կրիաներին պատրասվում էին տեղափոխել Լաոս:
Նրանցից 15-ը սատկած են եղել: Մյուսներին կտեղավորեն Ֆրանսիայի պարկերից մեկում: