Արամ Սաֆարյանը նույնպես դուրս կգա ԲՀԿ-ից. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը թերթի հետ զրույցում ասել է, որ 2006 թվականին իրեն ԲՀԿ է հրավիրել կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ-ից նրա դուրս գալուց հետո իրեն այդ կուսակցությունում ոչինչ չի պահում, նա նաև հավելել է, որ առավել ևս, որ վերջին երեք տարիների ընթացքում ինքն իր մասնագիտական և հասարակական գործունեությամբ է զբաղվել և չի մասնակցել ներքաղաքական և կուսակցական կյանքին:
Արամ Սաֆարյանը սպասում է, որ ԲՀԿ-ի նոր գրասենյակը սկսի գործել, որպեսզի հնարավորություն ունենա ներկայացնելու ԲՀԿ-ից դուրս գալու իր դիմումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։