211652_close_icon
views-count1228 դիտում article-date 10:36 17-03-2015

ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի աշխատակազմը թվով 175 նոր հեռախոսագիծ կունենա. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի աշխատակազմը թվով 175 նոր հեռախոսագիծ է միացնելու, որի համար միայն այս տարվա ընթացքում պետբյուջեից վճարելու է 12 միլիոն 800 հազար դրամ: Հեռախոսագծերի միացումն իրականացնելու է «Քրոսսնեթ» ՍՊԸ-ն: Դատելով «Մեկ անձից կատարվող գնումներ» պաշտոնական տեղեկանքում առկա փաստաթղթերից՝ խոսքը ֆիքսված հեռախոսակապի մասին է: Թե կադաստրին ինչո՞վ չէր բավարարում եղած հեռախոսակապը՝ հայտնի չէ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր