Բանակ գնալու ենթակա 600 երիտասարդ Հայաստանում չէ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահի ստորագրած ձմեռային զորակոչի հրամանագրից հետո հանրապետության զինկոմիսարիատներում արձանագրվել է, որ միայն այս զորակոչին բանակ գնալու ենթակա 600 երիտասարդ ՀՀ-ում չեն:
Թերթի թղթակիցը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրել է, թե ճիշտ են արդյոք սույն տեղեկությունները, Հովհաննիսյանը պատասխանել է, որ զորակոչի հետ կապված բոլոր թվերը գաղտնի են և հրապարակման ենթակա չեն: Տեղեկություններ կան նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներքին հրահանգ է իջեցրել, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող տղաները, ովքեր նախկինում, հայտնաբերվելուն պես, ուղարկվում էին բանակ, հիմա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը թերթի թղթակցին ասել է, որ եթե այդ անձանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում, նրանք մեխանիկորեն հայտնվում են դատախազության տիրույթում, և համապատասխան իրավապահ մարմինները պետք է զբաղվեն նրանցով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։