211652_close_icon
views-count2089 դիտում article-date 16:39 16-03-2015

Չինաստանում պանդայից տուժած գյուղացին 80.000 դոլար փոխհատուցում է ստացել

Չինաստանի հյուսիս-արևելքում բնակվող գյուղացին, դատի է տվել տեղական իշխանություններին և 80.000 դոլար փոխհատուցում է ստացել: Բանն այն է, որ անցած տարի գյուղացու վրա էր հարձակվել վայրի պանդան և կծել էր նրա ոտքը: Դեպքը տեղի էր ունեցել այն պատճառով, որ արգելոցում որսորդներն ընկել էին պանդայի ետևից: Կենդանին ձգտելով փրկվել՝ հարձակվել էր գյուղացու վրա: Տուժածին վիրահատել էին, սակայն պահանջվել էր երկարաժամկետ բուժում: Նշենք, որ պանդային այդպես էլ չի հաջողվել բռնել:

Նմանատիպ նյութեր