211652_close_icon
views-count2292 դիտում article-date 18:14 15-03-2015

Բրուցելոզի դեպքեր Կապանում

ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի 6 անձ բրուցելոզ հիվանդության բնորոշ ախտանշաններով դիմել են բժշկական օգնության: Համապատասխան մասնագետների կողմից տեղում կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ: Ինչպես նաև պարզվել է, որ դեպքերը կապված են մասնագիտական գործունեության հետ: Այժմ Կապան քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 15 հիվանդ (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպվել է անհրաժեշտ բուժում, հիվանդներն ապահովված են դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ: Դեպքերի վերաբերյալ անհապաղ տեղեկատվություն է տրամադվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Նոր հիվանդներ հայտնաբերելու և անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպլեու նպատակով՝ իրականացվում են ներքոհիշյալ միջոցառումները. ճշտվում է այն անձանց ցանկը, ովքեր առնչություն են ունեցել հնարավոր վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ, բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդների տնային օջախների նկատմամբ՝ հնարավոր նոր հիվանդներ հայտնաբերելու համար, համագործակցված աշխատանքներ են իրականացվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: Աշխատանքները շարունակվում են

Նմանատիպ նյութեր