46457 դիտում
10:10 15-03-2015
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տան տանիքում հայտնաբերվել է 19-ամյա ուսանող-տղայի կախված դին
Երեկ՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդիկ գյուղի տներից մեկի տանիքում երիտասարդ տղայի կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Հ. Մ.-ն մարտի 13-ին ժամը 18:00-ից մինչեւ մարտի 14-ի 20:00-ի սահմաններում տան տանիքից ինքնասպանության նպատակով կախվել է:
Փաստի առթիվ քննիչ Ս. Ատոմյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած երիտասարդը սովորում էր «Գլաձոր» համալսարանում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ՝ մարտի 14-ին, նշված տուն կանչով մեկնելիս վթարի է ենթարկվել Արտաշատի շտապօգնության հերթապահ խումբը, ինչի հետեւանքով բաժնի վարիչը տեղում մահացել էր, իսկ 5 հոգի, այդ թվում՝ շտապօգնության բուժանձնակազմն ու բեռնատար «Գազել»-ի վարորդն ու նրա ուղեւորը տեղափոխվել էին Արտաշատի հիվանդանոց, որտեղից մի քանիսը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներ: Այս մասին դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/14/46208/]հայտնել է[/url] ֆոտոլրագրողը:
Նմանատիպ նյութեր
85304 դիտում
14:22 06-01-2019
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 12-ամյա թոռնիկը տան տանիքում հայտնաբերել է 74-ամյա տատիկի կախված դին
29163 դիտում
23:38 22-02-2019
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ստեփանավանում բնակելի տան տանիքում հայտնաբերվել է տանտիրուհու կախված դին