211652_close_icon
views-count2121 դիտում article-date 20:17 14-03-2015

Շիրակի մարզում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17.34-ին ՀՀ Շիրակի մարզում` Գյումրի քաղաքից 10կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.740 և արևելյան երկայնության 43.940:Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր