211652_close_icon
views-count1099 դիտում article-date 21:34 14-03-2015

Երիտասարդներն ուսումնասիրում են Գարեգին Նժդեհի անցած ուղին և գաղափարախոսությունը

Մարտի 14-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էին «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարի դիտում-քննարկում: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Գաղափարախոսչական հանձնաժողովի անդամները հանգամանալից ներկայացրին հայ պետական և ռազմական գործիչ, հայազգի օրինակելի զավակ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ուղին, զինվորական գործունեությունը: Այնուհետև կինոնկարի դիտումից հետո ծավալվեց քննարկում՝ երիտասարդներին հուզող հարցերի շուրջ: Միջոցառման նպատակն էր նպաստել երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը, վերջիններիս ներկայացնել ազգի երախտավորներին, նորովի բացահայտել և արժևորել նրանց անցած ուղին: Գարեգին Նժդեհի խոսքերից մի քանիսը` 1. Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա' անհայրենասերները: 2. Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով: 3. Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից: 4. Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը: 5. Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը: 6. Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազկի, իր զենքի վրա: 7. Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

Նմանատիպ նյութեր