Սպիտակում եւ Վայքում արեւային էներգիա կօգտագործեն
Վայոց ձորում իրականացվելու է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Սպիտակ և Վայք քաղաքներում» ծրագիրը, որի արժողությունը 1 մլն 700 հազար եվրո է: Այն ուղղվելու է նշված քաղաքների 47 բազմաբնակարան և հանրային նշանակության շենքերում էներգիայի արդյունավետ կիրառմանը և արևային էներգիայի օգտագործմանը:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ բազմաբնակարան և հանրային նշանակության շենքերում փորձարկելու էներգիայի խնայողության մոդելները:
Մինչև 2018 թվականը 47 բազմաբնակարան շենքերում իրականացվելու են էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ: Շենքերից 27-ը Սպիտակում են, իսկ 18-ը՝ Վայքում: Վայքի մշակույթի տան շենքում իրականացվելու են տանիքի, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում, իսկ Սպիտակի մանկապարտեզի շենքում կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ և մարտկոցներ՝ էներգիա ստանալու և լողավազանն աշխատեցնելու նպատակով:
Բազմաբնակարան շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով կտեղադրվեն մոտ 145 արևային մարտկոցներ: