Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը և հեռացրել թափված քարերը
Մարտի 14-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի թիվ 22 շենքի տանիքից տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է մուտքը դեպի թիվ 16, 18 և 20 տները:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1910 թ. կառուցված երկհարկանի քարե շենքի ոչ բնակելի (կիսաքանդ) երկրորդ հարկի հատվածից պոկվել և ընկել է 5 քար:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը և հեռացրել թափված քարերը: