Եգիպտոսը նոր մայրաքաղաք կունենա
Եգիպտոսի իշխանությունները ծրագրում են առաջիկայում երկրի արևելյան հատվածում նոր վարչական մայրաքաղաք կառուցել: Նախագծի հեղինակը Եգիպտոսի քաղաքաշինության նախարար Մուստաֆա Մադբուլին է, փոխանցում է Ria Novosti-ն:
Նոր մայրաքաղաքը կկառուցվի Կահիրեից 45 կմ դեպի արևելք՝ անապատում: Ըստ նախարարի՝ առաջիկա 40 տարիներին մայրաքաղաքի բնակչության թիվը, որը 20 մլն է, կկրկնապատկվի:
Նախագծի առաջին մասը կարժենա 45 մլրդ դոլար և կիրագործվի 7 տարվա ընթացքում: Այնտեղ կտեղափոխվեն բոլոր նախարարությունները: