Լիմայի քաղաքապետը «պղծել» է քաղաքի պատերը. տեսանյութ
Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակում են պատերը զարդարել գրաֆիտիներով: Հերթական նախագծի մեկնարկը քաղաքապետն է տվել:
Սակայն տեղի նկարիչները դժգոհ են, քանի որ քաղաքապետը մաքրել է տալիս հին նկարները եւ փոխարենը նկարում նորերը: Հատկանշական է, որ հին նկարներն արվել են նախկին քաղաքապետի օրոք, որը ներկայիս ղեկավարի մրցակիցն է եղել:
Որոշ արվեստագետներ նշում են, որ Լուիս Կաստանեդան դիտավորյալ գրաֆիտիներ է նկարում ղեղինով, որը նրա կուսակցության խորհրդանիշ գույնն է: